Մատչելիության հղումներ

«Մենք լավ ենք ապրում, ուզում ենք այստեղ էլ մարդկանց կյանքը լավը դարձնել». հոլանդացի կամավորները՝ Վահագնի գյուղում


50 հոլանդացի կամավորներ Լոռու Վահագնի գյուղի կիսակառույց շենքում են անցկացնում իրենց արձակուրդը։ Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ են՝ որը՝ ուսուցիչ, որը՝ ծրագրավորող, որը՝ փողի թղթի որակի պատասխանատու, բուժքույր, սոցիալական աշխատող կամ գյուղատնտես ու շինարար։ Եկել՝ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար վերականգնողական ու կրթական կենտրոն են կառուցում։

Մարտինն իր երկու երեխաների հետ է այստեղ։ Ասում է՝ անցած տարի Ֆրանսիայում են անցկացրել արձակուրդը, բայց այստեղ ավելի հետաքրքիր ու զվարճալի է այն անցնում։

Կիսակառույցի սենյակները հարմարեցրել են քնելու, իրենց համար ուտելիք պատրաստելու և աշխատելու համար։

Հոլանդացի երիտասարդները նախ իրենց համայնքում՝ Դեն Համ գյուղում վարձու աշխատանք են արել՝ հարևանի դարպասը ներկել կամ բնակիչների օգտագործած իրերը վաճառել ու գումար հավաքել, որ գան, այստեղ ներդնեն Վահագնի գյուղում կառուցվող կրթական-վերականգնողական կենտրոնի կառուցման համար:

Վահագնիի վերականգնողական կենտրոնը կառուցվում է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամի ղեկավար Մարիամ Անտոնյանն ասում է՝ Լոռու մարզի մոտ 1000 բնակիչ ունեցող Վահագնի գյուղի լքված հացի գործարանի շենքն են գնել ու վերակառուցում են եվրոպական տեխնոլոգիաներով։

Հոլանդացի կամավորները շենքից բացի նաև իրենց ձեռքով Վահագնի-Դեն Համ ավտոբուսի սիմվոլիկ փայտաշեն կանգառ են կառուցել։ Հենց այստեղից էլ մեկ շաբաթից ճամփա կընկնեն Նիդեռլանդների իրենց հարազատ գյուղ։ Մինչ այդ աշխատում են՝ խաղալով, զվարճանալով ու երգում Հայաստանի մասին իրենց հորինած երգը։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG