Մատչելիության հղումներ

«Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար». Պուտին


«Մենք արել ենք ու կանենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ադրկովկասում ամուր խաղաղության համար», Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի՝ հավատարմագրերի հանձնման միջոցառման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ասել է, թե շարունակելու են աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանազատման ու ապաշրջափակման շուրջ աշխատանքներին՝ «2020-22 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին համահունչ»

«Չեմ կարող չհայտնել գոհունակությունս, որ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները օգտվեցին BRICS-ի գագաթնաժողովի հարթակից ու սկզբունքային հարցերի շուրջ կարևոր զրույց ունեցան՝ ամուր խաղաղության հասնելու համար», - ասել է Պուտինը։

Կազանում հոկտեմբերի վերջին հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG