Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ձայների հաշվարկը


Գյումրիում և Փարաքարում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվել են:

Հաշվարկին կարող եք հետևել ուղիղ եթերում.


23:04

Փարաքարի14/12 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել էր իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, ավարտվեց քվեների հաշվարկը: 410 ընտրող իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագրին», 199-ը՝ «Միասնություն» դաշինքին, 158 ձայն հավաքել է «Ազգային առաջընթաց»-ը, և 46 «Կայունություն»-ը: 8 անվավեր քվե կար: Սրանք նախնական տվյալներն են:


21:37

31/48 ընտրատեղամասում քիչ առաջ սկսեցին հաշվել ընտրողների քվեները:

21:17

Հաշվարկը սկսվեց նաև 31/45 ընտրատեղամասում:


21: 14

Գյումրիի 37/10 ընտրատեղամասում միջադեպ գրանցվեց. «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձը պնդեց, թե «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը խախտել է օրենքը՝ «դուրս գալով ընտրատեղամասից»: Մինչդեռ ՔՊ-ի ներկայացուցիչն էլ ասաց, որ ընտրատեղամասի փակվելուց հետո դուրս չի եկել, այլ հարևան սենյակ է գնացել «ծխելու համար»:

21:10

Քիչ առաջ հաշվարկը սկսվեց Փարաքարի14/12 ընտրատեղամասում: Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 1788 է, քվեարկությանը մասնակցել է 821 քաղաքացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG