Ժնևում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը։
Նախատեսված էր հանդիպում նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն հայկական կողմի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը չեղարկել է այն։
Երկու երկրները 2020 թվականի պատերազմից հետո հատուկ բանագնացներ նշանակեցին հարաբերությունների կարգավորման համար, որոնք արդեն մի քանի հանդիպում են անցկացրել։