Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Միրզոյան-Արաղչի առանձնազրույցը


Երևան, 25-ը մարտի, 2025թ․
Երևան, 25-ը մարտի, 2025թ․

Հայաստանի արտգործնախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը, ապա արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Արաղչին պաշտոնական այցով նախօրեին է ժամանել Երևան՝ Արարատ Միրզոյանի հրավերով։

Երեկ արտգործախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով:

Ըստ իրանական կողմի՝ Արաղչին Երևանում է՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում վերջին զարգացումները։

Երևանում կկայանա նաև Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։

Միրզոյանն ու Արաղչին վերջին անգամ հանդիպել են մեկ ամիս առաջ՝ փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում: Սա արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան։

Ավելի վաղ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ է օգնել այդ հարցում։

Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։

XS
SM
MD
LG