Մատչելիության հղումներ

Մեդվեդևը «միգրանտների թվային պրոֆիլներ» ստեղծելու անհրաժեշտության մասին է հայտարարել


Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «միգրանտների թվային պրոֆիլներ» ստեղծելու անհրաժեշտության մասին է հայտարարել, որպեսզի կարողանան նրանց հետևել երկրի ամբողջ տարածքում:

«Պետք է անել դա», - հայտարարել է Մեդվեդևը միգրացիոն քաղաքականության վերաբերյալ քննարկման ժամանակ:

Մեդվեդևը մի շարք կոշտ հայտարարություններ է արել. օրինակ՝ պնդել է, թե «պետք է վերջ դնել» միգրատների ռուսերեն չիմացող երեխաների դպրոցներ հաճախելուն։

Միգրացիոն խստացումները Ռուսաստանում սկսվեցին Crօcus city հall-ի ահաբեկչությունից հետո։ Կենտրոնական Ասիայից եկածների հանդեպ ճնշումը մեծացել է, պետական մարմինները կտրուկ խստացրել են օտարերկրացների ու միգրանտների հանդեպ քաղաքականությունը, վերջին ամիսներին էլ նրանց նկատմամբ քսենոֆոբիան ու ագրեսիան է աճել։ Ահաբեկչության կազմակերպման համար Ռուսաստանի իշխանությունները Տաջիկստանի մի քանի քաղաքացիների են մեղադրում։ Տաջիկստանն ավելի վաղ իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստան մեկնելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG