Մատչելիության հղումներ

Մալխաս Ամոյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր


Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում նվաճեց բրոնզե մեդալ:

Ամոյանն իր ուժերը չափեց Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշի՝ Արամ Վարդանյանի հետ և հաղթեց 6:5 հաշվով:

ԱՄոյանը 1/8-րդ փուլում ժամանակից շուտ հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինեին, ապա իրանցի մարզիկներին պարտության մատնեց 3:0 հաշվով: Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը զիջել էր Ճապոնիայի ներկայացուցչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG