Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վարչապետ նշանակեց Միշել Բարնիեին։ Նշանակումը կատարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից ավելի քան 50 օր անց, այս ընթացքում կառավարությունը ժամանակավոր էր գործում։
73-ամյա Բարնիեն Brexit-ի ժամանակ Բրիտանիայի հետ Եվրամիության նախկին բանագնացն էր։
Նոր վարչապետին դժվարին աշխատանք է սպասվում, մասնավորապես պառակտված խորհրդարանի հետ, նշում է «Ֆրանս Պրես»-ը։