Մատչելիության հղումներ

Մակրոնն այս շաբաթ չորրորդ հեռախոսազրույցն է ունեցել Զելենսկիի հետ


Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները, արխիվ
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 20-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ քննարկելով պատերազմը դադարեցնելու վերջին դիվանագիտական ջանքերը:

Մակրոնը X-ում հայտարարել է, որ ինքը Զելենսկուն տեղեկացրել է բոլոր այն շփումների մասին, որոնք հաստատել է եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ, որոնք «ձգտում են աշխատել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման և Եվրոպայում անվտանգության ամրապնդման ուղղությամբ»:

Սա այս շաբաթ Զելենսկու հետ նրա չորրորդ հեռախոսազրույցն էր։ Փետրվարի 24-ին նախատեսված է Մակրոնի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում: Մակրոնն ասել է, որ Թրամփին կոչ է անելու դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և փորձել համոզել նրան, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի շահերը համընկնում են:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ պատերազմը դադարեցնելու ցանկացած գործարք պետք է ներառի Կիևի մասնակցություն բանակցությունների սեղանին, հայտնել են նրա գրասենյակից։

Թրյուդոն հաստատել է Կանադայի աջակցությունը Ուկրաինային:

XS
SM
MD
LG