Մատչելիության հղումներ

Մախսուդյան եղբայրների գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ


Միհրան և Եղիշե Մախսուդյան եղբայրների գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ Որոշակի գործողություններից հետո, սակայն, ըստ ՔԿ-ի, նա ազատ է արձակվել՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է։

Ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ հայտնեց, որ իրավապահները խուզարկել են պահեստազորի գնդապետ, շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի Ոսկեպարում գտնվող տունը և ձերբակալել Մախսուդյան եղբայրներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG