Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ


Իսրալական զինված ուժերը Լիբանանի հետ սահմանին, 1-ը հոկտեմբերի, 2024թ.
Իսրալական զինված ուժերը Լիբանանի հետ սահմանին, 1-ը հոկտեմբերի, 2024թ.

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել, մասնակցում են նաև Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչները։

«Մերձավոր Արևելքում մոլեգնող հրդեհները արագ դժոխքի են վերածվում»,- ընդգծել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում ու հրադադար սահմանել Գազայում։

«Մերձավոր Արևելքում ակն ընդ ական բռնությունների շղթան պետք է դադարի», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Իր այս ելույթում Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG