Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Գազայի հատվածում սննդի պաշարները կհերիքեն ընդամենը մեկուկես շաբաթ


ՄԱԿ-ն ահազանգում է՝ Գազայի հատվածում սննդի պաշարները կհերիքեն ընդամենը մեկուկես շաբաթ։

Պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Անտուան Ռենարը Financial Times-ին ասել է, որ սննդի մատակարարման հետ կապված իրավիճակը վատթարացել է վերջին ռազմական գործողությունների և հումանիտար օգնության երկու շաբաթ տևած արգելքի պատճառով։

Տեղի բնակիչները թերթին պատմել են, որ սննդի հետ կապված իրավիճակն այժմ ամենածանրն է վերջին մեկ տարվա ընթացքում։

Իսրայելը հերքում է մատակարարումների սահմանափակումը՝ պնդելով, որ պաղեստինյան անկլավ է մտել սնունդով և դեղորայքով բեռնված 50 բեռնատար:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մինչդեռ Իսրայելի իշխանություններից պահանջում են օրական թույլ տալ 350 բեռնատարների մուտքը, ինչպես նաև ավելացնել անցակետերը: Ամերիկացի պաշտոնյաները Նեթանյահուի կառավարությանը հղած նամակում նախազգուշացրել են՝ 30 օրվա ընթացքում այս պայմանները չկատարելու դեպքում Իսրայելին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը կվտանգվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG