Թեհրանում մահացել է Սիրիայում՝ ամերիկացիների ղեկավարած միջազգային կոալիցիայի հարվածի հետևանքով վիրավորված իրանցի զինվորականը, հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Հոսեյն Սալամիին։
«Կորպուսի օդատիեզերական ուժերի գնդապետ Ահմեդռեզա Աֆշարին, որը Սիրիայում որպես ռազմական խորհրդական էր ծառայում, մահացել է Սիրիա ներխուժած կոալիցիոն ուժերի օդային հարվածի ընթացքում ստացած վնասվածքներից։ Հարվածից հետո նա, բուժման նպատակով, տեղափոխվել էր Իրան», - նշել է Սալամին։