Մատչելիության հղումներ

Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան


Peru Obit Vargas Llosa
Peru Obit Vargas Llosa

89 տարեկանում մահացել է պերուացի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան։

Մարիո Վարգաս Լյոսան ծնվել է 1936 թվականին: Աշխատել է որպես թղթակից: Նրան համբավ բերեց 1963 թվականին լույս տեսած «Քաղաքը և շները» դեբյուտային վեպը։ Վեպը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել արտասահմանում, այդ թվում՝ Խորհրդային Միությունում: Լյոսայի մյուս հայտնի վեպերից են «Զրույց տաճարում», «Կանաչ տունը» և «Աշխարհի վերջի պատերազմը»:

1990 թվականին Մարիո Վարգաս Լյոսան առաջադրվել է Պերուի նախագահի պաշտոնում, սակայն պարտվել է Ալբերտո Ֆուխիմորիին։ Այնուհետև նա ապրել է հիմնականում արտասահմանում և ստացել Իսպանիայի քաղաքացիություն։

2010-ին գրողն ստացավ գրականության Նոբելյան մրցանակ՝ «իշխանության կառուցվածքի մանրամասն նկարագրության և մարդուն ապստամբության, պայքարի և պարտության մեջ իր վառ պատկերման համար» ձևակերպմամբ։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG