Մատչելիության հղումներ

Մահացել է Ալեն Դելոնը


88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հանրահռչակ դերասան Ալեն Դելոնը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով նրա երեք երեխաների համատեղ հայտարարությունը։

Նշվում է, որ Ալեն Դելոնը մահացել է Ֆրանսիայում՝ իր տանը՝ շրջապատված երեխաներով ու ընտանիքով։

Դելոնը ֆրանսիական կինոյի ամենավառ աստղերից է, արժանացել է ամենահեղինակավոր կինոֆառատոնների մրցանակների: 2012 թվականին նա այցելել էր Հայաստան:

Դերասանն առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա», «Ռոկկոն և իր եղբայրները», «Ընձառյուծ» ֆիլմերում իր դերակատարությամբ, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար։

XS
SM
MD
LG