Մատչելիության հղումներ

Արաբական լիգան աջակցությունն է հայտնել Լիբիայի ռազմական օգնության կոչին


ԻՊ-ի հետ գործակցող զինյալ խմբերը գրավել են Սիրտ քաղաքը՝ խաչելով ու գլխատելով բնակչությանը:

Երեքշաբթի օրը արտակարգ հանդիպումից հետո Արաբական լիգան իր աջակցությունն է հայտնել Լիբիայի կառավարության ռազմական օգնության կոչին, սակայն որևէ գործնական քայլի մասին չի հայտարարել։

Պաշտոնական Վաշինգտոնը նշում է, որ ահաբեկչությանը հակազդելու լավագույն ձևը Լիբիայի համար անվտանգ միջավայրի ձևավորումն է՝ միացյալ կառավարության միջոցով։ «Մենք շարունակում ենք աջակցել այդ նպատակին հասնելու ՄԱԿ-ի ջանքերին», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:

Սակայն, ըստ Ամերիկյան առաջընթացի կենտրոնի աշխատակից Բրայան Քաթուլիսի, մտահոգություն կա, որ ՄԱԿ-ի գործընթացը չափավոր ազդեցություն կունենա և հարցին ավելի ռազմավարական մոտեցում է պետք: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Եգիպտոսն այն երկրների շարքում են, որ օդային հարվածներ են հասցնում Լիբիայի զինյալներին: Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ն պատրաստ չէ ավելի ծավալուն ռազմական գործողությունների։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի փորձը Իրաքում և այլուր՝ ռազմական գործողությունների ծավալման համար կա վտանգի հասկանալի զգացողություն, հատկապես երբ նայում ես տարածաշրջանում առկա իրավիճակին», - ասել է Բրայան Քաթուլիսը:

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության հաստատության վերլուծաբան Սարա Ֆյուերն իր հերթին ասել է. - «Հակամարտությունում միջազգայնորեն ճանաչված կողմին ռազմական օգնության տրամադրումը, կընկալվի որպես ԱՄՆ-ի կողմնակալ միջամտություն»։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ այլ կարևոր խնդիրներ ունի տարածաշրջանում, հատկապես կապված Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի հետ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG