Մատչելիության հղումներ

Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը


Ուրբաթ երեկոյան Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնը։

Ուկրաինական ոստիկանության տեղեկություններով՝ անհայտ տղամարդը ատրճանակից կրակել է քաղաքական գործչի գլխին։

Ֆարիոնը հայտնի էր Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի կիրառման դեմ իր կոշտ ելույթներով։ Նախորդ տարի նա հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «ուկրաինական բանակի կազմում կռվող ռուսախոս զինվորականները իսկական ուկրաինացիներ չեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG