Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կոչ է արել Փաշինյանին սերտացնել երկկողմ կապերը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սերտացնել երկկողմ կապերը։ Այս մասին Լուկաշենկոն նշել է Հայաստանի վարչապետի ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և ձեր երկարամյա գործունեության ընթացքում համոզվել եք, որ միջազգային հարաբերությունների ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Այն մեզ անսխալ կերպով ցույց է տալիս, որ ճշմարիտ ուղենիշը հարաբերությունների սերտացումն ու համագործակցությունն է, - գրում է Լուկաշենկոն՝ հավելելով, - ես ակնկալում եմ, որ հարցերի բավական լայն շրջանակի նվիրված կառուցողական երկխոսությունը մենք կշարունակենք ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային ինտեգրացիոն հարթակներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG