Մատչելիության հղումներ

Լսումներ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ


Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ
Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Հունիսի 21-ին` ժամը 11:00-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից:

Ըստ հաղորդագրության՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի և քաղհասարակության կողմից:

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով՝ հանրաքվեն Հայաստանի դիմակայունության և դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն էլ նշել է, որ որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ:

3 ամիս առաջ Հայաստանի վարչապետն, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ընդունած Հայաստանի վերաբերող բանաձևին, հայտարարել էր՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածու դառնալու հարցը հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Հայաստանյան իշխանություններն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Երևանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Միությունը թույլ կտա։ Բայց, կառավարությունից երբևէ ուղիղ չեն ասել, որ ցանկանում են եվրոպական ընտանիքի անդամ դառնալ։ Ազգային ժողովի խոսնակն էր միայն ամիսներ առաջ հայտարարել, որ Երևանը պատարաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG