30 տարի շարունակ Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի Քրեական օրենսգրքում։
Փոփոխություն թույլ կտա պատժել նրանց, ովքեր բռնության սպառնալիքներ կհնչեցնեն գործող և նախկին նախագահների հասցեին։
Առաջրկվող փոփոխության տեքստն արդեն պաշտոնական կայքէջում հրապարակված է և, ըստ այդմ, հոդվածը նախատեսում է ութ տարվա ազատազրկում։
Ի դեպ, գործող Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք սահմանում են մինչև մի քանի տարվա ազատազրկում՝ պաշտոնյայի հասցեին սպառնալիքների կամ նախագահի հասցեին վիրավորանքի, զրպարտության համար։