«Ես իշխանությունից կառչած չեմ», - այսօր Մինսկի մարզում գտնվող եկեղեցիներից մեկը կատարած այցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հանգիստ և անաղմուկ իշխանությունը փոխանցեմ նոր սերնդին։ Ես հույս ունեմ նաև նոր իշխանության օրոք ապրել այս երկրում», - հավելել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի այս հայտարարությունը հնչել է հունվարի 26-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ։ Լուկաշենկոն այդ ընտրություններում առաջադրվել է յոթերորդ անգամ անընդմեջ։