ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան՝ քննարկելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը, ադրբեջանական Report-ին հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։
«Լուիս Բոնոն նախատեսում է հանդիպում շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Նա կայցելի ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ասել են դեսպանությունից։
Բոնոն երեկ էր Երևանում, նա հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, քննարկել Երևան-Բաքու կարգավորման գործընթացը, հույս հայտնել, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի շուրջ։
Իսկ Բաքու Լուիս Բոնոն վերջին անգամ այցելել է այս տարվա մարտին։