Մատչելիության հղումներ

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը փակվել է՝ հրդեհի պատճառով


Ուրբաթ օրը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը փակվել է էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով։ Հրդեհի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։

Հիթրոուն Լոնդոնի ամենամեծ օդանավակայանն է և ամենածանրաբեռնվածը Եվրոպայում: Միջադեպի պատճառով տասնյակ ավիաընկերություններ ստիպված են եղել չեղարկել թռիչքները դեպի Լոնդոն և հակառակ ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, ըստ Reuters-ի, տուժել է ավելի քան 60 ավիաընկերությունների կողմից իրականացվող գրեթե 700 չվերթ:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG