Պենտագոնը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրահանգել է՝ արագացնել ավիակիրների մատակարարումը Մերձավոր Արևելք, քանի որ աճող լարվածությունը տարածաշրջանային պատերազմի մտահոգություններ է առաջացնում։
Այսպիսով ԱՄՆ-ն առանցքային դաշնակից Իսրայելին իր աջակցությունն է ընդգծում, այն բանից հետո, երբ Իրանը և Վաշինգտոնի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը խոստացան վրեժ լուծել անցյալ ամիս ծայրահեղական «Համաս»-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։
Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի քաղաքական ղեկավարը սպանվել է Թեհրանում հուլիսի 31-ին, որտեղ նախօրեին մասնակցում էր Իրանի նոր նախագահի երդման արարողությանը։