Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին Իսրայելին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական Բեյրութի, մեկ մարդ է զոհվել, ևս մեկն էլ՝ վնասվածքներ ստացել։
Լիբանանի իշխանությունները պնդում են, որ հրադադարի վեցերորդ օրը Իսրայելի բանակն անօդաչու թռչող սարքով հարվածներ է հասցրել երկրի տարածքին։
«Իսրայելի օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները հրադադարի համաձայնագրի դրույթների կոպտագույն խախտում են», - հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև ձեռք բերված համաձայնության բանագնացներից մեկը հանդիսացող Բերրին։