Լիբանանի բանակային ստորաբաժանումները կրակ են բացել երկրի հարավում ցամաքային հարձակում իրականացնող իսրայելական ստորաբաժանումների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել են Լիբանանի զինված ուժերը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը գնդակոծել են կառավարական բանակի զորամասերից մեկը՝ սպանելով լիբանանցի զինծառայողներից մեկին։
«Վերջին սրացման ընթացքում սա առաջին դեպքն է, որ Լիբանանի բանակը կրակ է բացում իսրայելական զորքերի ուղղությամբ», - Reuters-ին է փոխանցել տեղացի ուժայիններից մեկը։