Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, թե մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ՝ առանց իրենց կառավարությունների իմացության, մասնակցել են Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին, ինչն անլուրջ քայլ է:
«Երբ արտաքին գործերի նախարարը մասնակցում է Վրաստանում ընդդիմության հանրահավաքին առանց իր կառավարության իմացության, դա վկայում է անլրջության մասին, որն արտահայտվում է այս կառույցում, բայց դա, իհարկե, նրանց գործն է», - ասել է Կոբախիձեն:
Այդպես նա մեկնաբանել է վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքին Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների մասնակցության հարցը:
«Ուզում եմ բոլորին հայտարարել, որ ոչ ոք Վրաստանում «մայդան» չսպասի»,- ասել է Կոբախիձեն և խոսել Ուկրաինայի համար «մայդանի» հետևանքների մասին:
«Այնուհետև, «մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին դրսից, ով էլ նշանակեց այս իշխանություններին, ոչ մի պատասխանատվություն չէր կրում: Ուկրաինան մինչև 2013 թվականն ուներ տարածքային ամբողջականություն և 200 միլիարդ դոլարի հասնող տնտեսություն: Այսօր Ուկրաինան փլուզվել է, և դրա համար կրկին ոչ ոք պատասխանատվություն չի կրում», - ասել է Վրաստանի վարչապետը:
Նա հայտարարել է, թե Վրաստանի զարգացման համար պատասխանատվությունը հենց Վրաստանի իշխանությունն է ստանձնել: