Թուրքական ոստիկանությունն այսօր հայտարարել է թմրանյութերի վաճառքով զբաղվող խոշոր հանցավոր խմբի դեմ իրականացված գործողության մասին։
«Թուրքիայում և ևս չորս երկրներում իրականացված համատեղ գործողության արդյունքում 234 մարդ է ձերբակալվել, 21 տոննա տարբեր տեսակի թմրանյութ է առգրավվել», - հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայան։
Նրա խոսքով՝ թուրքական ոստիկանությունը գործողությունն իրականացրել է Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի և Նիդերլանդների իրավապահների հետ միասին, խուզարկություններն ու ձերբակալությունները բոլոր երկրներում միաժամանակ են կատարվել։