Մատչելիության հղումներ

Լավրովը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է դեկտեմբերին այցելել Մալթա՝ մասնակցելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի նիստին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Սա կլինի Լավրովի առաջին այցը Եվրամիության երկիր Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։

Ռուսաստանում Մալթայի դեսպանատնից «Վեդոմոստի»-ին հայտնել են, որ դեկտեմբերի 5-6-ը կղզում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստ անցկացնելու որոշումը «վերաբերում է բոլոր անդամներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG