Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպանին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր։

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին
դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման:

Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։

Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։

  • Նորանշանակ դեսպանը նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել, Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG