Մատչելիության հղումներ

Լավրով. Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների


RUSSIA-CHINA-DIPLOMACY
RUSSIA-CHINA-DIPLOMACY

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ուրբաթ օրը անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելու որոշմանը, ասել է, որ «դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք Հայաստանի դեսպանին առաջարկվելու է խորհրդակցությունների նպատակով Երևան մեկնել, Լավրովը պատասխանել է, թե «հայտարարվել է ամբողջը, ինչ հայտարարվել է»։ «Խորհրդականներն են գալիս, առաջին քարտուղարները», - նշել է նա։

Այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն էր հայտնել Սերգեյ Կոպիրկինի՝ խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու մասին առանց այլ մանրամասների։

Հայաստանի ԱԳՆ-ից ասել են, որ դա ռուսական կողմի որոշումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG