Մատչելիության հղումներ

Լատվիայի դատարանը տաքսու վարորդին դատապարտել է ազատազրկման՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով


Ռիգայի քաղաքային դատարանը 40-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Սիդորովին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ և դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Գործի նյութերի համաձայն` նա համացանցի միջոցով Մոսկվային է փոխանցել Լատվիայի ռազմական և արդյունաբերական օբյեկտների մասին տեղեկատվություն և խոսել հրաձգարան և նավթային տերմինալ պայթեցնելու ծրագրերի մասին:

Դատարանը պարզել է, որ Սիդորովը տեղեկատվություն է փոխանցել 2022 թվականի հոկտեմբերին ստեղծված Տելեգրամ ալիքի միջոցով, որտեղ հավաքված տեղեկատվությունն օգտագործվել է ռուսական հետախուզական ծառայությունների կողմից։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ վարորդը համաձայնել է տվյալներ հավաքել՝ իմանալով դրանց ստացողի մասին, հայտնում է Delfi-ն։

Սիդորովը մասամբ է ընդունել մեղադրանքները և հայտարարել է՝ կբողոքարկի դատավճիռը: Ավելի վաղ խուզարկության ժամանակ նրա տնից առգրավվել են Ռուսաստանի և ԽՍՀՄ դրոշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG