«Ջրերը հասել էին մինչև հրապարակ: Դա սարսափելի տեսարան էր: Բժշկական գույքի հետ դուրս էին լողացել նաև մարդկային դիակները». - սա սարսափ ֆիլմից չէ, այս ամենը Երևանում է եղել, անցյալ դարի կեսերին, գետն էր վարարել՝ Գետառը, որը բետոնի հաստ շերտի տակ հիմա նույնիսկ չի էլ երևում:
Սովետական իշխանությունն այդպես էլ զոհերի թիվը պաշտոնապես չհաղորդեց, բայց տարբեր տվյալներով 1946-ի այդ աղետը շուրջ 200 մարդու կյանք է խլել՝ հսկայական ավերածություններ, նյութական մեծ կորուստներ բերելով:
Հաջորդող տասնամյակներին Երևանը կառուցապատողները աղետի հետքերն ու հենց գետի պատմությունը բառի բուն իմաստով բետոնի տակ թաղեցին։ Երկու փոքրիկ բաց հատվածներից զատ ամբողջ Կենտրոնում Գետառը թունելի մեջ հայտնվեց՝ վրան շինություններ, ճանապարհներ , կայանատեղիներ կառուցվեցին։
Կարո՞ղ է ողբերգությունը կրկնվել. մասնագետներն ահազանգում են՝ մի օր գուցե Գետառը որոշի վրեժ լուծել իրեն փաստացի խեղդամահ անելու համար:
Մանրամասները՝ «Ազատության» ֆիլմում.