Մատչելիության հղումներ

Կուրսկի նահանգապետ․ Ուկրաինան մարզում 28 բնակավայր է վերահսկում


Ռուսաստան - Ուկրաինական ուժերի կողմից շարքից հանված՝ ռուսական զորքերի տեխնիկան, 9-ը օգոստոսի, 2024թ․
Ռուսաստան - Ուկրաինական ուժերի կողմից շարքից հանված՝ ռուսական զորքերի տեխնիկան, 9-ը օգոստոսի, 2024թ․

Ուկրաինական զինված ուժերը Կուրսկի մարզում 28 բնակավայր են վերահսկում։ Այդ մասին այսօր հայտարարել է մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։

Ըստ նրա՝ ուկրաինական ստորաբաժանումները 12 կիլոմետր խորացել են Ռուսաստանի տարածք։

Սմիրնովը հայտնել է նաև, որ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով մարզում զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 121-ը, այդ թվում՝ 10 երեխա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG