Մատչելիության հղումներ

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը Sotheby's-ում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով


Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «The Comedian» բանանը
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «The Comedian» բանանը

Մոխրագույն կպչուն ժապավենով՝ «սկոչով» պատին ամրացված «The Comedian» բանանը Sotheby's-ում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով։

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի հեղինակած արտ-օբյեկտը գնել է կրիպտոարժույթով զբաղվող գործարար Ջասթին Սունը։ Արվեստի առարկան աճուրդի էր հանվել նախնական1-1,5 միլիոն դոլար գնահատված արժեքով։

«Կատելանը միայնակ ստիպեց աշխարհին վերանայել, թե ինչպես ենք մենք սահմանում արվեստը և ինչ արժեք ենք փնտրում դրանում», - ասվում է լոտի նկարագրության մեջ:

«Սա պարզապես արվեստի գործ չէ, դա մշակութային երևույթ է, որը կամրջում է արվեստի աշխարհը, մեմերը և կրիպտոարժույթի հանրությանը», - գրել է ամենաթանկ բանանի սեփականատերը:

Գործարարը խոստացել է ուտել բանանը՝ «հարգանքի տուրք մատուցելով թե՛ արվեստի պատմության, թե՛ ժողովրդական մշակույթի մեջ նրա տեղին»։

Ուշագրավ է, որ Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի հեղինակած «The Comedian»-ն արդեն մի անգամ կերել են 2019 թվականին Մայամիում՝ դրա առաջին ցուցադրության ժամանակ։ Այդ ժամանակ արվեստի այս գործը դեռ վաճառվում էր 120 հազար դոլարով, իսկ վրացական ծագմամբ ամերիկացի պերֆորմանսիստ Դավիդ Դաթունան այն կերավ հենց ցուցասրահում՝ նախապես հայտարարելով, որ կատարում է «Քաղցած նկարիչ» պերֆորմանսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG