Մատչելիության հղումներ

ՔՊ վարչության նիստում քննարկվել են արդարադատության նախարարի թեկնածություններ


Այսօր տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են արդարադատության նախարարի թեկնածություններ:

ՔՊ գրասենյակից հայտնում են, որ մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ։

Նիստը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մանրամասներ տարածած հաղորդագրություն չեն նշվում:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր հրաժարականի դիմում է գրել: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանի թիմակիցները իր նշանակած նախարարի՝ Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաք են սկսել, որ քննարկեն նրա պաշտոնանկության հարցը։ Մինչ իշխանական պատգամավորների քննարկումը կլիներ, արդարադատության նախարարն իր կամքով գրեց դիմումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG