«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօրվա վարչության նիստում որոշել է Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու, հայտնել է վարչապետ Փաշինյանը սոցիալական ցանցում։
Մեխակյանը Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն է։ Զբաղեցրել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը, եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Մարզի արդեն նախկին ղեկավար Դավիթ Խուդաթյանը նախորդ շաբաթ նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։