Մատչելիության հղումներ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշանակվել է նոր պաշտոնի


ՆԱՏՕ-ն այսօր իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինային նշանակել է նոր պաշտոնում՝ համակարգելու գործունեությունը դաշինքի հարավային թևում։

Կոլոմինային ՆԱՏՕ-ի հարավային հարևանության հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելու կապակցությամբ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ու Սահելի (Աֆրիկա) տարածաշրջանը կարևոր են դաշինքի համար։

Մինչ այժմ Կոլոմինան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Իտալիան դժգոհել է Կոլոմինայի նոր նշանակման կապակցությամբ, քանի որ դաշինքի հարավային թևի բանագնացի պաշտոնը ստեղծվել է Իտալիայի վարչապետի առաջարկով, և Հռոմն ակնկալում էր, որ այդ պաշտոնում իտալացի կնշանակվի։

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն «La Stampa» թերթին անցած շաբաթավերջին տված հարցազրույցում Կոլոմինային այդ պաշտոնում առաջադրելու Յենս Ստոլտենբերգի որոշումը «գրեթե անձնական վիրավորանք» էր համարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG