Մատչելիության հղումներ

Կուտակումներ հայ-վրացական սահմանին. վարորդները բողոքում են


Բեռնատարներ հայ-վրացական սահմանին, արխիվ
Բեռնատարներ հայ-վրացական սահմանին, արխիվ

Սադախլո գյուղին հարակից ավտոկայանատեղիում, որտեղ տեղավորվում է մոտավորապես 100 բեռնատար, տարբեր ազգությունների վարորդներ, որոնք բեռներ են հասցնում Երևան, արդեն 3-րդ օրն է՝ չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը:

Մարդիկ նշում են, որ հայաստանյան մաքսակետում բավականին դանդաղ են աշխատում ու ռենտգեն սարքը, որի միջով պետք է անցնեն մեքենաները բեռները ստուգելու համար, ընդամենը մեկ հատ է: Ըստ վարորդների, որոշ դեպքերում անգամ մարդկային ռեսուրսներն են քիչ, սպասարկող պատուհանները երբեմն դատարկ են, աշխատակիցներ չեն լինում, մարդիկ անգամ ստիպված են լինում Վրաստանի սահմանն անցնելուց հետո չեզոք գոտում անցկացնել անգամ մեկ օր:

Դեռևս պաշտոնական պարզաբանումներ չկան, թե ինչն է կուտակումների պատճառն ու արդյոք կառավարությունը որևէ քայլ ձեռնարկում է իրավիճակը կարգավորելու համար:

Վրաստանի տարածքում՝ սահմանին կից կա 4 այսպիսի կայանատեղի, յուրաքանչյուրը տեղավորում է 100 մեքենա: Որոշ մեքենաներ անգամ հերթ էին կանգնել, որպեսզի հնարավորություն ունենան մտնել կայանատեղի: Այս հատվածում հանդիպեցինք վարորդների Ղրղըզստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև հայերի:

Ավելի մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG