Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպանը վերադարձել է Երևան. Գալուզին


ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը խորհրդակցությունների էր կանչվել Մոսկվա մայիսի 24-ին, վերադարձել է Երևան, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցությունների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», - գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը:

Նա ընդգծել է՝ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որ բավականին հաճախ է կիրառվում»։

  • Հայաստանի ԱԳՆ-ից ասել էին, որ դա ռուսական կողմի որոշումն է։
  • Օրերս Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, և որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը շուտով կվերադառնա Հայաստան, իսկ Երևանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։
  • Վերջին ամիսներին հայ-ռուսական հեռակա բանավեճը ՀԱՊԿ-ի շուրջ էր։

XS
SM
MD
LG