Մատչելիության հղումներ

Կոբախիձե․ Թբիլիսին կշարունակի պրագմատիկ քաղաքականություն վարել Մոսկվայի հետ


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

«Վրաստանը մտադիր է շարունակել այն պրագմատիկ քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանի նկատմամբ», - այսօր Թբիլիսիում, նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն։

«Պրագմատիկ քաղաքականությունը խաղաղությունը պահպանելու և մեր ռազմավարական շահերը պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկն է։ Վրաստանի և Ռուսաստանի հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթություններից թվում է», - նշել է Կոբախիձեն:

«Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մենք հատել չենք պատրաստվում։ Դրանցից առանցքայինը մեր տարածքների դեօկուպացիան է», - միևնույն ժամանակ ընդգծել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG