Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դատապարտել է հարձակումը, որի հետևանքով սպանվել են Ուկրաինայի Դոնեցկի մարզում օգնություն բաժանող իր երեք աշխատակիցները, երկուսը՝ վիրավորվել։
«Ռուսաստանի ևս մեկ ռազմական հանցագործություն։ Այս պատերազմում ամեն ինչ բացարձակապես պարզ է. Ռուսաստանը չարիք է սերմանում, Ուկրաինան պաշտպանում է կյանքը», - X-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Երեկ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կարմիր խաչը վառելիքի բրիկետներ է տարել գյուղի բնակիչներին՝ ձմռանը տաքանալու համար և հրետակոծության տակ է ընկել օգնությունը բեռնաթափելու ժամանակ։