Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։
Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։
Ամբողջ ճանապարհն արդեն փակված է այդ բետոնե պատի միջոցով։
Ճանապարհային դեպարտամենտն առավոտյան հայտարարել էր, թե Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը ժամանակավորապես է փակվել, բայց ըստ էության այլևս այն չի բացվի։