Մատչելիության հղումներ

Քիր Սթարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ


Չարլզ երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունում է լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերին, 5-ը հուլիսի, 2024թ․
Չարլզ երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունում է լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերին, 5-ը հուլիսի, 2024թ․

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդը Բուքինգհեմյան պալատում այսօր կայացած ընդունելությանը լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերին պաշտոնապես նշանակեց Բրիտանիայի վարչապետ։

Թագավորն ավելի վաղ ընդունել էր պահպանողականների առաջնորդ Ռիշի Սունակի հրաժարակը վարչապետի պաշտոնից։

Բրիտանիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում լեյբորիստները ջախջախիչ հաղթանակի են հասել, նախնական տվայալներով, 650 տեղանոց խորհրդարանում ստանալով բացարձակ մեծամասնություն։ Ռիշի Սունակն ընդունել է պարտությունը և շնորհավորել Սթարմերին։

Բրիտանիայում պահպանողականների վերջին 14 տարվա իշխանությունը փոխվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG