Մատչելիության հղումներ

Խստացված միջոցառումներ Փարիզում. սպասվում է Իսրայել-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումը


Այսօր Փարիզում սպասվում է Իսրայելի և Ֆրանսիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը Ազգերի լիգայի շրջանակներում, ինչի առիթով անվտանգության խստացված միջոցառումներ են՝ խուսափելու համար անցյալ շաբաթ Ամստերդամում իսրայելցի երկրպագուների վրա հարձակումների կրկնությունից:

Նիդերլանդների մայրաքաղաքում նոյեմբերի 7 -ին Իսրայելի և նիդերլանդների ֆուտբոլային ակումբների միջև հանդիպումից հետո՝ դիմակավոր անձինք հարձակվել էին Իսրայելցի երկրպագուների վրա։ Առնվազն 10 հոգի վիրավորվել էր։ Անկարգությունների ժամանակ ձերբակալվել էր 60 հոգի։

Այժմ Փարիզում ընդհանուր առմամբ մոտ 4000 ոստիկան ու անվտանգության աշխատակից կհերթապահի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի շրջակայքում, որտեղ կայանալու է խաղը։

Անվտանգության այս խիստ միջոցառումներն ազդել են նաև ֆուտբոլի երկրպագուների վրա․ 80 հազարանոց մարզադաշտի միայն 15 տոկոսը զբաղված կլինի։ Ֆրանսիական ոստիկանությունը կուղեկցի թե՛ Իսրայելի ֆուտբոլային հավաքականին, թե՛ մոտ հարյուրի չափ երկրպագուներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG