Մատչելիության հղումներ

Տարեցների մասնավոր կենտրոնում «նրանց նորմալ չեն խնամում». ահազանգի հետքերով


Խալիկ տատիկը զայրացած է։ Խնամքի կենտրոնը, որտեղ ապրում է, անսպասելի հյուրեր է ունեցել՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն են եկել և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ ահազանգով, որ այստեղ պատշաճ չեն խնամում մարդկանց։

Տատիկը տնօրենին գովեց-հուզվեց։ Անսպասելի հյուրերը, սակայն, հեռացել են այլ տպավորությամբ։ Այցից ժամեր անց հաղորդագրություն տարածեց ՄԻՊ գրասենյակը. «Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ: Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում»:

Երևանի ավագանու անդամ Անուշ Խուդավերդյանն ասում է՝ մասնավոր այդ խնամքի կենտրոնից լուսանկարներ էր ստացել մինչև այցը։ Հիմա, պնդում է, չափազանցություն չկա՝ այդտեղ տարեցները նորմալ չեն խնամվում, նորմալ չեն սնվում, անկողնային վիճակում գտնվողների մոտ խոցեր են, թեպետ նրանց զավակները ամսական մոտ հազար դոլար են վճարում այս կենտրոնի ծառայությունների համար։

«Արմմեդ Գրիգ» ընկերությունն է Երևանում տարեցների խնամքի կենտրոնի հիմնադիրը։ Օրը 12 հազար դրամով խոստանում են հոգատար վերաբերմունք, հնգանգամյա սնունդ, հետինսուլտային, հետվիրահատական խնամք և անսահման հոգատարություն։

Տնօրեն Գրիգոր Պողոսյանը զայրացած էր Խալիկ տատիկի չափ, մեկնաբանություն չտվեց։ Պնդեց՝ մեկ աշխատակից չէ, որ զբաղվում է կենտրոնում խնամվողներով, իր մայրն է օգնում, մի բժիշկ կա։ Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է՝ սուտ է։

Մանրամասները, կենտրոնում «Ազատության» արձանագրածը՝ ռեպորտաժում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG