Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին որպես նոր նախագահ և ուղղորդել նրան կենտրոնանալ Իրանի հարևանների, այլ ոչ թե արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա:
Խամենեին Փեզեշքիանին բնութագրել է որպես «իմաստուն, ազնիվ, ճանաչված գիտակ» անհատ։
Խամենեին, որ ներկայացնում է Իրանի բարձրագույն կրոնական և քաղաքական իշխանությունը և պետական բոլոր հարցերի վերաբերյալ վերջին խոսքն ունի, հայտարարել է, որ Փեզեշքիանի կառավարության արտաքին քաղաքականությունը պետք է առաջնահերթություն տա այն պետություններին, որոնք այս տարիների ընթացքում, չնայած ճնշումներին, աջակցել են Իրանին՝ ՄԱԿ-ի ներսում և դրսում։