«Օգտվելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ Միացյալ Նահանգները, սիոնիստական կազմավորումը և նրանց որոշ դաշնակիցներ շարունակում են հանցանքներ գործել և Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը ներկայացնել որպես դիմադրության վերջը։ Դա կոպտագույն սխալ է», - այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
«Իսրայելը ներխուժել է սիրիական տարածք՝ «Հեզբոլա»-ի ուժերը շրջապատելու և ոչնչացնելու նպատակով։ Իրականում ,սակայն, ոչնչանալու է Իսրայելը», - հայտարարել է Խամենեին։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։ Ինչից հետո իսրայելական բանակը հարձակում իրականացրեց Սիրիայի վրա՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության օբյեկտները, սիրիական ռազմածովային ուժերի նավերը, ինչպես նաև ռազմական պահեստները: