Մատչելիության հղումներ

Կեղծ տեսանյութերը չեն կարող խաթարել, պառակտել երկու երկրների հարաբերությունները. Սոբհանի


Կեղծ տեսանյութերը չեն կարող խաթարել, պառակտել երկու երկրների հարաբերությունները, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի դեսպանը՝ անդրադառնալով սկանդալային տեսանյութին, երբ Իրանի մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգում են «Ղարաբաղ» երգը:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է: Ովքեր, որ ռասիստական ու ազգայնական լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչներն են և ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշում արտահայտողները», - ասել է դեսպանը:

Տեսանյութը անցած շաբաթ հրապարակել էր արցախցի Ղարիբ Բաբայանը ՝ տարածելով, թե նրանք ադրբեջանցիներ են: ԱԱԾ-ն հայտարարեց, որ Իրանի քաղաքացիներ են, Երևանում են եղել նոր տարվա օրերին:

«Նման արարքները մեր երկրի ներսում ու մեր ժողովրդի կոնսոլիդացիայի վրա չեն ազդում և նույնպես նաև մեր երկրի ազգային համաձայնության քաղաքականության վրա», - նշել է Սոբհանին:

Ղարիբ Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունների, իրավապահների նկատմամբ ատելության խոսք ու թշնամանք քարոզելու հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG