Մոսկվան բարձր է գնահատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի ունեցել այսօր, երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին և բովանդակությանը:
Երկու երկրների ԱԳ նախարարներն, ըստ հայկական կողմի, անդրադարձել են նաև նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ:
Վերջին չորս օրվա ընթացքում սա Լավրովի և Միրզոյանի երկրորդ հեռախոսազրույցն է: